Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազայում»․ ոստիկանները շրջափակել են շենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

«Էրեբունի պլազայում» այս պահին լարված իրավիճակ է: Հնչում են կրակոցներ, ոստիկանները շրջափակել են շենքը: Քիչ առաջ ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին տարածք, այս պահին գործողություն են իրականացնում:

Ոստիկանները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրավիճակը։