Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ծառայողներ Էրեբունի պլազայում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ոստիկանություն

«Էրեբունի Պլազայում» իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ծառայողները` դիմակավորված, զինված և վահաններով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էրեբունի պլազայում» լարված իրավիճակ է: Հնչել են կրակոցներ, կա պատանդ, ոստիկանները շրջափակել են շենքը: Ոստիկանները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրավիճակը։