Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդը իրեն ցած է նետել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, փրկարարներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 35-40 տարեկան դեռևս անձը չպարզված տղամարդու դի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։