Պատանդների և կրակոցների վերաբերյալ այս պահին հստակ տեղեկություններ չկան․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ոստիկանություն

Ոստիկանության լրատվական ծառայությունից 24News-ին հաստատեցին, որ 
ահազանգ է ստացվել «Էրեբունի պլազայից»։ Պատանդների և կրակոցների վերաբերյալ այս պահին որևէ հստակ տեղեկություններ չկան:

Ոստիկանությունը օպերատիվ գործողությունների իրականացնում դեպքի վայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էրեբունի պլազայում» լարված իրավիճակ է: Հնչել են կրակոցներ, կա պատանդ, ոստիկանները շրջափակել են շենքը: 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը, ինչպես նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ծառայողները՝ դիմակավորված, զինված ու վահաններով։