«Էրեբունի պլազա»-ում բանակցություններ են ընթանում․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ոստիկանություն

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։

Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։

Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ։