Միջադեպի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում մարդ չի եղել. Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

վիկտոր

Միջադեպի ժամանակ Քոչարյանի գրասենյակում մարդ չի եղել։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, ես կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել, եթե մեզ ինչ-որ բանով միջադեպն առնչվում է, կմեկնաբանենք, հայտարարություն կանենք։ Հիմա որևէ տեղեկություն չունեմ»,-ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկն ասել է՝ կա տեղեկատվություն, որ կրակոցներն ուղղված էին հենց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակին, Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Եթե լինեի աջակիցներից մեկը, գուցե ես էլ ինչ-որ բան մեկնաբանեի։ Ես նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն եմ, պաշտոնական ղեկավարն եմ և իրավունք չունեմ ասեկոսեներ մեկնաբանել։ Երբ որ կլինի, եթե դա իրոք մեզ է առնչվում, անպայման նորից կանդրադառնամ»։