Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեյրութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բեյրութ: 

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Նիկոլ Փաշինյանը կհանդիպում նաև Լիբանանի հայ համայնքի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ։