Կրակոցներ արձակած անձը հետևում է Քոչարյանին, կոչ անում նրան ազատ արձակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝  «Էրեբունի» պլազայում կրակոց արձակածը «Արթուր Թորոսյան» անուն-ազգանունով անձն է։ Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։

Նրա ընկերների ցանկում է նաեւ Քոչարյանի աջակիցներից տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։ Ինքն  էլ հետեւում է Արմեն Աշոտյանի, Արթուր Դանիելյանի, Նաիրա Զոհրաբյանի էջերին, հավանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի էջերը։

Էջում նշված է նաեւ, որ սովորել է Մանկավարժական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Ծնվել է 1987 թվականին։

Ավելի ուշ, Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր ընկերներից հեռացրեց Արթուր Թորոսյան օգտատիրոջը։

1
1