Գերմանիայի համալսարանական միակ հայագիտական կենտրոնը նշում է 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մարթին Լյութերի անվան Հալլեի համալսարանում տեղի ունեցավ «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում։ Այդ մասին հայտնում է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Համալսարանի ռեկտորի բացման խոսքից հետո ծավալուն ելույթով հանդես եկավ երկրամասի գիտության և տնտեսության պետքարտուղար Ուդեն։

Ներկաներին իր խոսքն ուղղեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը՝ կարևորելով Գերմանիայում համալսարանական միակ հայագիտական կենտրոնի դերն ու բացառիկ նշանակությունը։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարն իր ելույթից հետո «Մեսրոպ» կենտրոնի ղեկավար պրոֆ․ Արմենուհի Դրոստ-Աբգարյանին պարգևատրեց ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով։