Թոփչյանը կղեկավարի Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին կրկին հրավիրել են ելույթ ունենալու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այս անգամ Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում կայանալիք համերգին Թոփչյանի հետ հանդես կգա նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ հիմնադիր եւ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Համերգները կկայանան հունվարի 24-ին եւ 25-ին՝ Politeama Garibaldi թատրոնում (Պալերմո): Ծրագրում կհնչեն Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը եւ Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան: Համերգին կմասնակցեն Միխայիլ Ռիսսովը (բաս), Սալվատորե Մագացցուն (շեփոր), Մարիա Գրացիա Դ՛Ալեսսիոյին (անգլիական եղջերափող):

Նշենք, որ Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի առաջին համերգները կայացել են 2019թ. մարտի 15-ին եւ 16-ին: