Չինաստանում կորոնավիրուսի դեմ միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1

Ուհանական համալսարանի բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ՝ արտամարմնական օքսիգենացիայի միջոցով:

Նոր մեթոդի շնորհիվ բժիշկներին հաջողվել է փրկել մահամերձ վիճակում գտնվող 53-ամյա տղամարդուն:

Ըստ վերջին տվյալների՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսի հետևանքով 17 մարդ է մահացել, վարակվածների թիվը գերազանցում է 570-ը: