ԱԽ քարտուղարը պետք է հարցաքննվի․ նա բլոգեր կամ խմբագիր չէ․ Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Վերջին առնվազն երկու տարին, ՀՀ-ում խոսքի անպատասխանատվություն է․ պետական չինովնիկները կարող են իրենց թույլ տալ չհիմնավորված ու չփաստարկված ձևակերպումներ։ Այս մասին 24TV-ի տաղավարում նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

Բանախոսը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում ներկայումս խորհրդարանական ճգնաժամ է և նաև դրանով է պայմանավորված խորհրդարանական քննարկումների ներկա ցածր մակարդակը։

«Այսօր, իշխանությունը որևէ զարգացման ծրագիր, ռազմավարություն չունի։ Դրա վկայություն են սպանդանոցների և աջ ղեկով մեքենաների հետ կապված կառավարութjան՝ ռազմավարական պլանավորում չանցած, չհաշվարկված որոշումները։ 2018-ի իշխանափոխությունից երկու տարի հետո «նախկիններին» անդադար հղում անելը ներկա իշխանության սնանկության վկայություն է»,-ասաց Ղազինյանը։

Արթուր Ղազինյանը կարծիք հայտնեց, որ այսօր ՀՀ-ում տեսնում ենք գործողություններ, որոնք ամրագրված չեն օրենքներով, Սահմանդրությամբ, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ի իրավական անվտանգությունը վտանգված է։

Մանրամասները՝ տեսանյութում։