Պետք է այնպես անել, որ գյուղացիները վստահեն սպանդանոցներին. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը վստահ է՝ վեց ամիսների ընթացքում հնարավոր է լուծել սպանդանոցների հարցը։ 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ պետք է անել հնարավորը, որպեսզի թե՛ անասունների մորթը նորմալ պայմաններում իրականացվի, թե՛ գյուղացիներն ադապտացվեն անասունները սպանդանոցներում մորթելու հանգամանքին։

«Գյուղացիները, այո, անվստահություն ունեն սպանդանոցների նկատմամբ, բայց պետք է աշխատանքներ տանել, որպեսզի փարատվեն այդ մտահոգությունները։ Պատգամավորներով առաջարկել ենք, որպեսզի շարժական սպանդանոցներ լինեն, ինչն էլ ավելի կհեշտացնի գյուղացիների գործը»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։