Ակունք գյուղում տան տանիք է ամբողջությամբ այրվել. հրդեհը մարել են 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

տանիք

Հունվարի 23-ին՝ ժամը 19:30-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Ակունք գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:39-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել է տան տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 180 քմ):