Շատ գոհ մնացի, որ կրկին հանդիպեցի Լիբանանի նախագահի հետ․ Փաշինյանը՝ Թվիթերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցած և կայանալիք հանդիպումներին:

«Շատ գոհ մնացի, որ կրկին հանդիպեցի Լիբանանի նախագահ Աունին, հանդիպման ժամանակ քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, հատկապես երկու երկրների փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ: Այսօր նաև պիտի հանդիպեմ վարչապետ Սաադ Հարիրիի ու խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ»,- գրել է Փաշինյանը: