Շիրակում բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող անձանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց հունվարի 22-ին Շիրակի մարզում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Կումայրիի, Մուշի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Անիի բաժիններ բերման են ենթարկել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, հոգեներգործուն դեղահաբեր և այլն։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հատուկ միջոցառման ընթացքում բավահայտվել է անձնական ունեցվածքի գողության դեպք, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում էլ արձանագրվել է ապօրինի պահվող ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության։