Հայաստանում արդեն հնարավոր է զբաղվել մաքուր քաղաքականությամբ. «Այլընտրանք»-ի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Այլընտրանք» կուսակցության հիմնադիր-համագումարը: Կուսակցության նախագահ է ընտրվել քաղաքական ուժի հիմնադիրը՝ քաղաքագետ Էդգար Առաքելյանը: 

Նորաստեղծ կուսակցությունը լիբերալ գաղափարների կրող է: Ըստ կանոնադրության՝ անզիջում պայքար է մղելու կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ: Կուսակցության գերագույն մարմինը համագումարն է, աշխատանքը ղեկավարելու է քաղաքական խորհուրդը, որում ընդգրկված են տարբեր մարզերից տարբեր մասնագիտությունների անձինք՝ իրավագետ, հոգեբան, դերասան, բժիշկ:

«Այլընտրանք»-ը նախատեսում է մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին համագումարի ժամանակ տեղեկացրել է կուսակցության նախագահ Էդգար Առաքելյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում արդեն հնարավոր է զբաղվել մաքուր քաղաքականությամբ։