ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողի վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 24, 24News         

Մակունց

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 116 կողմ քվեով ընդունել է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը։  

Արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտությունների համար։

«Իմ քայլը» պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրինագիծն առաջարկում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք ուսանող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

«Ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավելի, քան ուսման վարձը»,- ասել է Գաբրիելյանը։