ՍԴ նախագահի պաշտպանը Հրայր Թովմասյանի տնից տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

հրայր

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակիյանը ֆեյսբուքյան էջում Հրայր Թովմասյանի տնից տեսանյութ է հրապարակել և դրան կից գրառում արել․ «ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում...»։

Տեսանյութում պաշտպանն ասում է՝ թո՛ւյլ տվեք՝ ծանոթանամ դատարանի որոշմանը, ի պատասխան՝ քննիչը ասում է՝ անջատե՛ք տեսանկարահանումը։

«Պաշտպանի՝ միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը ես կհայտնեմ»,-հավելում է քննիչը, տեղեկացնում, որ փաստաթուղթը «գաղտնի է», ապա պահանջում՝ մի հատ լռե՛ք։

Հրայր Թովմասյանի պաշտպանը հակադարձում է՝ Դուք ո՞վ եք, որ ինձ ասեք՝ լռե՛ք։