ԱՆ հայտարարությունը՝ հայտատուների փաստաթղթերի փոստային կամ էլեկտրոնային առաքման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

Արդարադատության նախարարությունը 2020 թվականի հունվարի 13-ին հայտարարություն էր հրապարակել  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վարաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այն հայտատուները, որոնք հայտերը՝ կից փաստաթղթերով, Արդարադատության նախարարություն ուղարկել են փոստային առաքմամբ, կամ էլեկտրոնային եղանակով և դեռևս չեն ստացել էլեկտրոնային հավաստում փաստաթղթերը ստացված լինելու մասին խնդրում ենք այդ մասին ծանուցեն՝ գրելով նախարարության էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected] կամ զանգահարեն 010 59 40 91 հեռախոսահամարին: 

Հիշեցնենք, որ հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է 2020 թվականի հունվարի 23-ին: