Չինաստանում կորոնավիրուսը կաթվածահար է արել 10 քաղաք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

Չինաստանի Հուբեյ նահանգում արդեն 10 քաղաք է մեկուսացվել` կորոնավիրուսի նոր տեսակի տարածման սպառնալիքի պատճառով: Այդ քաղաքներում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով տեղական իշխանություններին:

Փակվելեն օդանավակայանն ու երկաթուղային կայարանները, դադարեցվել է նաև կինոթատրոնների, սրճարանների և զվարճանքի այլ կենտրոնների աշխատանքը:

Նշենք, որ Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 25 մարդ: