Ինչ-որ փնտրում էին՝ չգտան, խուզարկությունն ավարտվել է. Հրայր Թովմասյանի փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

«Խուզարկությունը, ըստ էության, ավարտվեց, Հրայր Թովմասյանի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

«Ինչ որ փնտրում էին Հրայր Թովմասյանի բնակարանում՝ չի հայտնաբերվել, քանի որ Հրայր Թովմասյանի բնակարանում չէր կարող լինել», - ասաց նա՝ հավելելով, որ ՀՔԾ քննիչները փաստաթղթեր են փնտրել, որոնք չեն գտել։

Թովմասյանի պաշտպանական խմբի անդամը նշեց, որ այդպես էլ Հրայր Թովմասյանին չեն տրամադրել խուզարկություն իրականացնելու վերաբերյալ դատարանի որոշումը։

Քննիչներն արդեն հեռացել են ՍԴ նախագահի բնակարանից։