Իշխանությունն ամեն ինչ անում է ինձնից ձերբազատվելու համար. Հրայր Թովմասյան

ԵՐԵՒԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐ, 24News

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ում բնակարանում ուրբաթ առավոտից ՀՔԾ-ի քննիչները խուզարկություն էին իրականացնում, կարծում է, որ այս գործողություններով իշխանությունները ցանկանում են շտապ ձերբազատվել իրենից իբրև ՍԴ նախագահ։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Կարծում եմ, որ իշխանությունները խնդիր են ունեն հնարավորինս արագ ձերբազատվել ինձնից իբրև ՍԴ նախագահ։ Սա Հրայր Թովմասյան անձի հարցը չէ, այլ պետության հեղինակության։ Ես մինչև հիմա լռում էի, որովհետև ինձ համար թանկ է պետության վարկանիշը», - ասել է նա։

Հարցին, թե արդյո՞ք նա այս թեմայով խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ՍԴ նախագահն արձագանքեց՝ «չեմ խոսել և ցանկություն էլ չունեմ»։