«Բիզնես Արմենիան» 9 ամսում ապահովել է մոտ 6 միլիարդ դրամի արտահանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այսօր՝ հոկտեմբերի 20-ին, տեղի է ունեցել «Բիզնես Արմենիայի» հոգաբարձուների խորհրդի նիստը։

Խորհուրդն ի գիտություն է ընդունել հիմնադրամի գործադիր մարմնի հաշվետվությունը՝ 2018թ. 9 ամիսների գործունեության արդյունքների վերաբերյալ։

«Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ներկայացրել է արդյունքները, համաձայն որոնց, կառույցի աջակցությամբ այս տարվա հունվար-սեպտեմբերին ապահովվել է 5 միլիարդ 910 միլիոն դրամի արտահանում, որը գերազանցում է անցած ամբողջ տարվա 5,7 միլիարդ դրամ ցուցանիշը։

Այս տարվա առաջին ինն ամիսներին հիմնադրամի աջակցությամբ ապահովվել են 17 միլիոն 395 հազար դոլարի օտարերկրյա ներդրումներ, ևս 28,6 միլիոն դոլարի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրերը ստորագրված են։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը համալրել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը։