Կարեն Զադոյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

Իրավաբանների հայկական ասոցիացիան առաջադրել է ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի թեկնածությունը` ընդգրկվելու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում:

Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի (Ցանցին անդամակցում են ՔՀԿ-ների 14 կոալիցիաներ, որոնք միավորում են 251 ՔՀԿ-ների) խորհուրդը որոշել է պաշտպանել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Կարեն Զադոյանի, որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրումը եւ լիազորել նրան հանդես գալ նաեւ, որպես Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի թեկնածու: Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի որոշումը հասանելի է հետեւյալ հղմամբ:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (Կոալիցիային անդամակցում են 71 ՔՀԿ-ներ) կառավարման խորհուրդը որոշել է պաշտպանել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Կարեն Զադոյանի, որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրումը եւ լիազորել նրան հանդես գալ նաեւ, որպես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի թեկնածու: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի որոշումը հասանելի է հետեւյալ հղմամբ:

Տեսանյութեր

Live

Լրահոս