Ռուսական Արմավիրի ստադիոնը կկրի Նիկիտա Սիմոնյանի անունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

Ռուսական Արմավիրի «Յունոստ» ստադիոնը անվանակոչվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, 93-ամյա Նիկիտա Սիմոնյանի պատվին։ Այս մասին հաղորդում է ռուսական Ֆուտբոլային ազգային լիգայի կայքը։ Միաձայն որոշումն ընդունել է Արմավիրի քաղաքային դուման։ Այս ստադիոնում հանդես է գալիս Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Արմավիր» ակումբը։

Արմավիրը լեգենդար ֆուտբոլիստի եւ մարզիչի ծննդավայրն է։ Նա այս քաղաքի պատվավոր քաղաքացի է։