Ծեծկռտուք՝ վրացական խորհրդարանում․ պատգամավորը աթոռով հարվածել է գործընկերոջ գլխին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

ծեծ

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Թբիլիսիի քաղաքապետարանի սպորտի, կրթության և աուդիտի հանձնաժողովի համատեղ նիստի քննարկման ժամանակ ծեծի է ենթարկվել ընդդիմադիր «Ազգային շարժման» անդամ Լևան Խաբիշիշվիլին:

Ծեծկռտուքը սկսվել էր այն բանից հետո, երբ խորհրդի մեծամասնությունը տուժողին մեղադրել էր, թե վիրավորել է իրենց կուսակցությանը։ Վերջինիս անդամներից մեկը՝ Թարաշ Շուրղանիան, աթոռով հարվածել է Լևան Խաբիշիշվիլին՝ գլխի շրջանում լուրջ վնասվածք հասցնելով:

Միջադեպից հետո ծեծռտուք է սկսվել, նիստը դադարեցվել է: