«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը։

Փոփոխություններով առաջարկվում է էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական ու ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց տվյալները հանրայնացնել` նպատակ ունենալով էներգետիկայի բնագավառում թափանցիկություն ապահովել: