Իրանի սահմանին բռնվել է առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվող «Ուդի»-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության ծառայողները, համագործակցելով ՀՀ Ազգային անվտագության ծառայության Մեղրիի բաժնի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողների հետ, իրականացնելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Մեղրիում տեղակայված ուղեկալի պահպանության հատվածում Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատման փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 46-ամյա Ռուբեն Սարգսյանին:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի , նույն հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 11-րդ կետերի մեղադրանքով:

Ռ. Սարգսյանը Գյումրիում հայտնի է «Ուդի»- մականվամբ: