Բարոյական, հոգևոր ամուր հենարան, միավորող ուժ եք ժողովրդի համար․ ՀՀ նախագահը՝ Արամ Ա-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին՝ ձեռնադրության և օծման 50 -ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է.

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը Ձեր հովվապետությամբ շարունակում է բարոյական ու հոգևոր ամուր հենարան, ոգեշնչող ու միավորող ուժ մնալ մեր ժողովրդի համար: Բարձր գնահատականի են արժանի Ձեր անձնվիրական ջանքերը՝ ուղղված մեր ժողովրդի համախմբմանը, հայապահպանությանը, ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանը»,-ասված է ուղերձում:

Նախագահն Արամ Ա. կաթողիկոսին մաղթել է առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին: