Պետական հեղաշրջման փորձ որևէ մեկը չի կարող հաջողել․ հակառակը մտածողը կպատժվի․ Իգիթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

«Պետական հեղաշրջման փորձ անելիս որևէ մեկը չի հաջողելու։ Միակ «հեղաշրջումը», որ կարող է լինել, ընտրությունների ձևով այլ կուսակցություն ընտրելն է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Նույնիսկ եթե այդպիսի փորձ եղել է և որևէ մեկը մտադրություն ուներ ինչ-որ ձևով իրականացնել, չէր կարող հասնել հաջողության։ Մեկ ձև կա՝ ընտրությունները։ Կա՛մ որևէ կուսակցություն ինքը հասարակության կողմից կհավաքի մեծամասնություն, կա՛մ մեկ այլ կուսակցության հետ համատեղ կստեղծի այդ մեծամասնությունը և կձևավորի կառավարություն։ Սա է ՀՀ-ում նոր իշխանության ձևավորման միակ տարբերակը։ Իսկ այն խումբը, որը դրսից կամ ներսից փորձ կանի այլ կերպ մտածել և այլ կերպ իշխանություն փոխել, ինքն առնվազն, անհաջողության կհասնի»,- ասել է Իգիթյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։