Թավիշը շուշաթղթով է պետք փոխարինել, իշխանությունն օձ ու կարիճներով լի սենյակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

«Մեր իշխանությունը մտել է օձ ու կարիճներով լցված մի սենյակ, պլակատ է գրել ու փակցրել պատին, թե ինձ չկծեք, ես քնում եմ: Ես չեմ ասում, թե բանտերը մարդկանցով լցնեն, բայց կան մեծ հանցագործություն գործած մարդին, որ այսօր վայելում են դեռ, ցավալի է, դրանց մաքրել է պետք: Թավիշը փոխեք շուշաթղթի, էդպես չի կարելի»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է «Սիրված երգեր» հաղորդաշարի հեղինակ Արթուր Ումրոյանը:

«Ազատվեցինք մի ռեժիմից, որն անմարդկային էր, մի որոշ խումբ ճոխության մեջ էր ապրում՝ արհամարհելով մնացած բոլորին: Հենց այդ նախկիններն են չարացած, որովհետև շատ բանից են զրկվել: Իսկ ժողովուրդը չարացած չէ, զայրանում է, երբ տեսնում է, որ նախկին ռեժիմի մարդիկ քչփորում են, փորձում են դիրքեր գրավել: Իշխանությունները շատ մեղմ են և այդ մեղմությունն էլ թույլ է տալիս նախկիններից շատերին դուրս գալ ժողովրդի դեմ»,- նշել է Արթուր Ումրոյանը:

Զրուցել ենք նաև «Սիրված երգեր» հաղորդաշարի գործունեության ժամանակահատվածի ու եթերից զրկվելու պատճառների մասին, անդրադարձել մեր ժամանակի երգարվեստին ու քաղաքային ֆոլկլոր ստեղծող երգիչ-երգահանների սերնդափոխությանը:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: