ՔՊ-ն ու ՍԴՀԿ հանդիպել են. քննարկման շրջանակը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

/

Ժամեր առաջ կայացավ ՍԴՀԿ վարչության ներկայացուցիչների՝ Ռ. Կարապետյան(ատենադպիր), Դ. Մարտիրոսյան(քաղաքական դիվանի ղեկավար), Ռ. Սերոբյան(կազմակերպչական պատասխանատու), Ռ. Ստեփանյան(ՏՈԵՄ պատասխանատու) եւ ՔՊԿ Վարչության, Վերահսկող հանձնաժողովի ներկայացուցիչների ՝ Ա. Փամբուխչյան(ԱԺ պատգամավոր, վարչության անդամ), Ռ. Պետրոսյան(Կոտայքի մարզպետ, վարչության անդամ), Ս. Ղազարյան(ԱԺ պատգամավոր, ՔՊ վերահսկիչ խմբի անդամ) միջեւ։

Մոտ երկու ժամ տեւողությամբ քննարկմանը քննարկվել են հետեւյալ հիմնական հարցերը.

-Արցախի հիմնախնդիր,
-Քաղաքական դաշտում գաղափարական ընդդիմության բացակայությունը եւ դրա վտանգները,
-Հայոց պատմության անցյալի եւ ներկայի վերաարժեւորման խնդիրը եւ դրա արտացոլումը դասագրքերում,
-ԶՈՒ արդիականացման խնդիրները եւ սոցիալական խնդիրնեը,
-Հայաստան-Սփյուռք հարաբերություններ,
Եւ մեկ տասնյակից ավելի այլ հարցեր։

Կողմերը եկան փոխըմբռնման մի շարք պետական ազգանպաստ հարցերում։
ՍԴՀԿ ներկայացուցիչներին առաջարկվեց առավել հաճախ մասնակցություն ունենալ իշխանության կողմից կազմակերպվող քննարկումներին եւ ծրագրային նախագծերին։
ՍԴՀԿ վարչության ներկայացուցիչները դրական գնահատեցին հանդիպման ընթացքը եւ արդյունքը։

ՍԴՀԿ-ն ակտիվորեն կշարունակի հետեւել իշխանության գործունեությանը, պարբերաբար հանդես կգա գնահատականներով, առաջարկություններով եւ առարկություններով։

-ՍԴՀԿ վարչություն