Բողոքի ցույց անելու հերթը սպանդանոցի տերերինն է. նրանք վնասներ են կրում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

սպանդ

«Ժամանակ» թերթը գրում է. «Բողոքի ցույց անելու հերթը հիմա էլ սպանդանոցի տերերինն է: Կան գործարարներ, որոնք սպանդանոցներ են կառուցել՝ վստահ, որ հունվարի 15-ից անասունների մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում, և իրենք պետք է շահույթ ստանան: Մինչդեռ օրենքի կիրառման հետաձգումը նրանց կանգնեցրել է փաստի առաջ, և նրանք վնասներ են կրում:

Ի դեպ, օրենքի գործունեության հետաձգումը կատարվել է հակաօրինական ճանապարհով՝ ընդամենը վարչապետի բանավոր հայտարարությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: