Ո՞ր քաղաքն է այս անգամ ընտրել Փաշինյանը Բանակի օրվա տոնակատարության համար․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Նիկոլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 28-ին՝ բանակի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կտարբերվեն նախորդներից: Բանն այն է, որ այս տարի միջոցառումներն ավելի շատ նախատեսվում է անցկացնել մարզերում, այլ ոչ թե Երևանում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտոնյաները ևս այս տարի բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ լինելու են մարզերում: Ավելին՝ տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այդ օրը միասին կլինեն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այդ նույն ժամին զուգահեռ միջոցառումներ կլինեն նաև այլ վայրերում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե որտեղ են այդ օրը լինելու նախարարն ու վարչապետը, սակայն այնտեղից, մեր հարցին ի պատասխան, նշեցին, թե իրավասություն չունեն ասելու, թե որտեղ է լինելու Նիկոլ Փաշինյանը:

«Հունվարի 28-ին բանակի օրը նշվելու է ողջ հանրապետությունում: Նախարարն այդ օրը կլինի միջոցառումների վայրերից մեկում»: Հավելենք, որ հունվարի 27-ին էլ Բաղրամյան 26-ում տեղի է ունենալու պարգևատրման արարողություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: