Մեսսիի մարզումներն առանձնահատուկ պայմաններով են ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

սպորտ

«Բարսելոնայի» պաշտպան Ժան-Քլեր Տոդիբոն պատմել է, որ թիմի ավագ Լիոնել Մեսսիի մարզումները տեղի են ունենում առանձնահատուկ պայմաններով։ Այս մասին գրում է Bild պաբերականը։

Մասնավորապես, Տոդիբոն ասել է, որ «Բարսայի» ամեն մի մարզիկ գիտի, որ մարզումների ժամանակ ձգտելու է անել այնպես, որ չվնասի Մեսսիին։ «Մենք բոլորս գիտենք, որ նա տրավմա չպետք է ստանա։ Մեսսին ամենայն մանրակրկիտորեն պաշտպանում է ինքն իրեն հնարավոր տրավմաներից, որոնք կարող է ստանալ մարզումների ժամանակ»,- հիշել է Տոդիբոն։