Հունաստանը մնում է Հայաստանի հուսալի բարեկամ․ Արմեն Սարգսյանը՝ նախագահ Սակելլարոպուլուին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ Հունաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Հունաստանի հետ նույնական արժեքների, պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված ավանդական հարաբերությունների շարունակական զարգացումը:

Հունաստանը եղել և մնում է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը կնշանավորվի մեր երկրների և ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների խորացմամբ և բազմոլորտ համագործակցության զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»: