80-ականների զենքերի ամոթալի էջը Հայաստանը փակել է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

զենք11

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակված է համարում 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերված սպառազինությունը կա՛մ 2019 թվականի արտադրության է, կա՛մ չօգտագործված: Այդ մասին նա հայտնել է հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ։  

3-րդ անգամ 100 փաստերը ներկայացնելիս Փաշինյանը որպես ձեռքբերում է նշել այն, որ 2020-ի բյուջեում պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5 տոկոսով:

«2018-ի մայիսից ի վեր՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:

Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ:

ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված»,- ասել է վարչապետը: