Փարիզում բանանի արկղում գրեթե կես տոննա կոկաին է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News         

կոկաին

Փարիզում Ռյունժի խոշոր շուկայում բանանի արկղի մեջ գրեթե կես տոննա կոկաին է հայտնաբերվել։

Թմրանյութը բանանի արկղում հայտնաբերել է պտուղ-բանջարեղեն վաճառողը, ինչից հետո դիմել է ոստիկանություն։

 Փորձաքննությունը հաստատել է, որ հայտանբերվածը կոկաին է:

Թմրանյութի արժեքը սև շուկայում կարող է կազմել մինչև 35 մլն եվրո:

Ոստիկանությունը գործ է հարուցել թմրանյութերի ներմուծման դեպքով։