Պատկերացնո՞ւմ եք, 17 տարում 1,9 մլրդ չի գտնվել, որ մանկատան սաների բնակարանով ապահովի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նիկոլ.

Կառավարության որոշմամբ 1,9 միլիարդ դրամ է հատկացվել մանկատան շուրջ 300 շրջանավարտների բնակարան գնելու համար։ Այդ մասին Կապանի մեծ ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ընդգծել է, որ այս որոշմամբ կառավարությունը կատարում է 2003 թվականից չկատարված պարտավորությունը։

«2003-ից կառավարությունը էս մադկանց՝ 300 մարդու նկատմամբ, դե յուրե արձանագրված պարտավորություն ունի, որ պիտի բնակարան տա։ Պատկերացնո՞ւմ եք։ 17 տարվա ընթացքում 1,9 միլիարդ դրամ չի գտնվել, որ մանկատան երեխաների նկատմամբ էդ պարտավորությունը կատարվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս որոշմամբ հարցը կլուծվի։