Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որ մասնակցել է հղիության արհեստական ընդհատման դեմ ակցիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News      

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում մասնակցել է հղիության արհեստական ընդհատման դեմ ամենամյա միջոցառմանը։
Տասնյակ հազարավոր ամերիկացիներ «Քայլերթ հանուն կյանքի» ակցիա են իրականացրել։

Երկրի ատմության մեջ առաջին անգամ ամբիոնից ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահը` Դոնալդ Թրամփը:

Ըստ ամերիկյանի լրատվամիջոցների՝ ԱՄՆ նախագահն այս քայլն օգտագործել է  որպես նախընտրական քարոզարշավի անցկացման համար կարևոր հարթակ։

Միջոցառմանը կարևորվել է «Ամերիկան կրկին հզոր» կարգախոսը և տեղանքում Թրամփի լուսանկարներով պաստառների, դրոշների, շապիկների վաճառքը: 

«Ինձ համար մեծ պատիվ է լինել պատմության մեջ առաջին նախագահը, որն այցելել է «Քայլերթ հանուն կյանքի» միջոցառմանը: Չծնված երեխաները Սպիտակ տանը դեռևս երբեք ավելի մեծ պաշտպան չեն ունեցել։  Յուրաքանչյուր կյանք այս աշխարհ սեր է բերում: Յուրաքանչյուր երեխա իր ընտանիք ուրախություն է բերում»,- ասել է Թրամփը ։

Շարժման կողմանկիցները հայտնել են, որ քայլերթ կանցկացնեն այնքան, մինչև երկրում հղիության արհեստական ընդհատումներն արգելվեն ամբողջ երկրում:ծ