Երևանի քաղաքապետարանը 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը լուծելու տարբերակ է գտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Նիկոլ

Կապանում մեծ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2020 թվականից բնակարանաշինության նոր ծրագիր է մեկնարկում։ Ըստ վարչապետի՝ 2019-ին տնտեսված միջոցների հաշվին կկառուցվեն 16, 18 հարկանի շենքեր, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի՝ 2-3 վթարային շենքերի բնակիչները։ Վթարային շենքերը կքանդվեն, տարածքը մրցույթով կհանձնվի կառուցապատողներին, դրանց փոխարեն ներդրումային ծրագրերով վերջիններս կկառուցեն նոր շենքեր։

«Վերցնում ենք 2-3 շենք՝ այս պահին վթարային, բնակիչների համար խնայված միջոցներով կառուցվում է ուրիշ տեղ բացարձակապես նոր շենք։ Էս շենքերի բնակիչները տեղափոխվում են նոր կառուցված շենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ներդրումների պայմանների մեջ լինելու է կետ, համաձայն որի՝ քանդված բնակարնների թվով նոր բնակարաններ պիտի տան Երևանի քաղաքապետարանին։ Իր հերթին քաղաքապետարանը այդ նոր բնակարանները կտրամադրի 2-3 վթարային շենքերի բնակիչներին, և հետո էլ այդ նոր շենք կտեխափոխվեն մյուս վթարային շենքերի բնակիչները։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ կերպ կլուծվի 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը։