ՀՔԾ-ից սելֆին որ արվել ա, հաճույքի համար չի արվել. ստեղ թատրոնը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ 100 նոր փաստ նոր Հայաստանի մասին ներկայացնելիս հայտարարել է, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել։

«Արձագանքում են, ասում են՝ «արա, դե էսի թատրոն ա էլի», մի հատ կարա՞ք բացատրեք՝ ի՞նչն ա թատրոն, վկային կանչել են, վկան գնացել ա քննիչի սենյակ, ինչպես ՀՀ բոլոր վկաները,  նստել է քննիչի սենյակում, հարց ա տվել պատասխանել է, ստեղ թատրոնը ո՞րն է․․․ Սա թատրոնի հարց չի, սա արժեքի հարց ա», - ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել, որ սելֆին, որ արվել է քննիչի սենյակից, հաճույքի համար չի արվել։

«Արվել է նրա համար, որ էն մյուս պաշտոնյաները, ում հրավիրում են իրավապահ մարմիններ, վեր կենան, գնան, պռոբլեմ չսարքեն, չմիջնորդեն, որ լավ, թող քննիչը գա, իմ սենյակում հարցաքննի», - ասել է վարչապետը։

«Ի դեպ, երեկ էլ ինձ հրավիրել են ՀՔԾ, չգիտեմ՝ էդ մասին եղե՞լ է ինչ-որ տեղեկատվություն, և ՀՔԾ-ում հարցաքննվել եմ և շատ հետաքրքիր արձագանք է եղել։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստի 91-րդ կետում նշված է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել։

«Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ կատաստրոֆա է, բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ  վարչապետը հումորի զգացում ունենա, նկատի ունեմ քյարփինջ դեմքի արտահայտությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

սելֆի