Եթե օլիգարխն իր հարկերը վճարում է՝ էլ ի՞նչ օլիգարխ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News    

Կապանում ամփոփիչ ասուլիսին ներկայացնելով 100 նոր փաստ Հայաստանի մասին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե 2019 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764,5 մլրդ դրամ հարկ, ինչը 2018 թ ․ նույն ժամանակահավտվածի համեմատ ավելի է 90,7 մլրդ դրամով կամ 13 տոկոսով։

Ըստ Փաշինյանի ներկայացրած տվյալների՝ 2017 թ ․ հունվար-սեպտեմբերի ամիսների համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերը կազմել են 185,5 մլրդ դրամ կամ 32 տոկոս:

«Սա այն մասին է՝ օլիգարխիա կա՞, թե՞ չկա: Եթե օլիգարխն իր հարկերը վճարում է՝ էլ ի՞նչ օլիգարխ: Այսինքն՝ ինքն արտոնյալ չէ: «Օլիգարխ» և »օլիգարխիա» նշանակում է քչերի իշխանություն: Հայաստանի Հանրապետությունում քչերի իշխանություն չկա և չի լինելու այլևս: ՀՀ-ում կա շատերի իշխանություն՝ ի դեմս ՀՀ ժողովրդի», - ասել է Փաշինյանը:  

Տեսանյութեր

Live

Լրահոս