ՀՀ-ն Արցախին շտապօգնության 10 նոր մեքենա կնվիրի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

«Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությանը շտապօգնության 10 նոր մեքենա կնվիրի», - Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 10 թիվը պայմանավորված է այս պահին առկա պահանջարկով:

«Հայաստանի կառավարությունն Արցախին 10 նոր շտապօգնության մեքենա նվիրելու որոշում է կայացրել: Մեքենաները կգնվեն Հայաստանի պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին»,- ասաց ՀՀ վարչապետը։