Սուտ լուրերի հերքողը դուք եք․ Օսիպյանը՝ սահման մեկնող ոստիկաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

ՀՀ ոստիկանության զորքերի 10/33 զորամասի հրապարակից ոստիկանները մեկնել են մարտական հերթապահության։ Նրանց բարի ճանապարհ է մաղթել ՀՀ ոստիկանապետը։ 

Դիրքեր ծառայության մեկնող ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Վալերի Օսիպյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ոստիկանները չեն ցանկանում մեկնել առաջնագիծ։

«Այդ սուտ լուրերի հերքողը դուք եք՝ պետական սահմանին ձեր դժվարին ու անձնվիրաբար ծառայությամբ»,– ասել է ոստիկանապետ Օսիպյանը։

Կարճատև արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանության, ինչից հետո կրկին կմեկնեն դիրքեր:

Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail
Thumbnail