Ասել եմ՝ ժ/պ-ներ նշանակելով՝ չեմ գնալու այլ թեկնածուներ փնտրելու․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1
1

«Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակել եմ համապատասխան պաշտոններում, անձամբ երկուսին էլ ուղեկցել եմ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի սենյակ և ասել, որ այնտեղ աշխատեն»- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ,անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ մինչ այս պահը ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն նշանակված չեն, ասաց ՀՀ վարչապետը՝ պարզաբանելով, որ  եթե որոևէ մեկը նշանակվում է ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իրենք այդ ընթացքում նստում, աշխատում են իրենց տեղակալի աշխատասենյակում։ 

«Ես նրանց ասել եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելով՝ չեմ գնալու այլ թեկնածուներ փնտրելու։ Ասել եմ՝ ես իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա դուք վեց ամսվա աշխատանքի ընթացքում պետք է կայացնենք ձեր բաժին որոշումը» - նշեց վարչապետը՝ հավաստիացնելով, որ  այսօր ՀՀ ոստիկանության համակարգի, ԱԱԾ համակարգի և վարչապետ միջև կա լիարժեք փոխադարձ վստահություն։

Փաշինյանին այս պահի դրությամբ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարների աշխատանքը գոհացնում են։

Վերջինս մտեղեկացրեց նաև, որ ոստիկանությունում և ԱԱԾ-ում մասշտաբային բարեփոխումներ են մեկնարկում, ինչի արդյունքում դրանք դառնալու են շատ ավելի ուժեղ և պրոֆեսիոնալ կառույցներ։