Ուզում եմ հասկանալ՝ հանուն ինչի՞ դեմ պայքարի են նրանք հերոս․ Փաշինյանը՝ ՍԴ-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

«ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն՝ իր կազմից, բայց այսօր մենք ունենք ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ, և հիմա պարզվեց, որ ՍԴ նախագահ, ըստ պաշոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում։ Մենք չենք կարող ասել, որ մի թեթև կեղծիք են արել։ Տեղի է ունեցել պաշտոնական կեղծք, ինչի հետևանքով ՍԴ-ն օկուպացվել է մի անձի, և մի խմբի կողմից։ Ինչ պետք է՝ այն էլ անելու ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  համոզմունք հայտնելով, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան մենք այսօր չունենք։

 «ՍԴ գործող նախագահը ՍԴ դատավորների մասին խոսելիս ասում է՝ «նրանք հերոս մարդիկ են»։ Դուխ ա տալիս էլի։ Ուզում եմ հասկանամ՝ հանուն ինչի՞ դեմ պայքարի են նրանք հերոս։ Սեփական ժողովրդի դեմ պայքարի՞ հերոսներ։ Էդ ո՞ւմ դեմ է պայքարում ՍԴ-ն. հանուն Հայաստանում իրավական-ժողովրդավարական պետությա՞ն։ Լո՞ւրջ։ Բա 2013 թվականի նախագահական ընտրություննե՞րը, բա ՀՀ բոլոր ժամանակների կեղծված ԱԺ ընտրություննե՞րը, բա 96 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը, բա 2003 և 2008 թվականի կեղծված նախագահական ընտրություննե՞րը։ Հանուն ընտրակեղծքիների մղվող պայքարի հերոսի կոչո՞ւմ է շնորհում ՍԴ նախագահը։

Վարչապետը ՍԴ անդամներին կոչ արեց չպայքարել սեփական ժողովրդի, սեփական երկրի և նրա ապագայի դեմ, չդառնալ հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող ներքին և արտաքին ուժերի ֆորպոստ։

« Ընդամենը սա ենք ասում։ Հիմա այս փուլում այդպիսի խնդրանքով դիմել ենք ՍԴ հարգելի անդամներին։ Հարուցված է քրեական գործ՝ ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու դեպքի առիթով», - նշեց վարչապետը։