Զուգարանը կարևորագույն քաղաքակրթական հարց է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News

Ես ուզում եմ, որ գյուղում ապրող երիտասարդները մտածեն՝ ցանկապատը կամ դարպասը ներկելը շատ կարևոր է, հիմա նոր հիշեցի, որ մեր Իջևանի դարպասը ներկված չէ, լավ նյութ եմ ասում՝ գնացեք նկարեք, ասեք՝ «ճառելու փոխարեն գնացեք ձեր դարպասը ներկեք»։ Այո՛, ճիշտ եք։ Այս մասին Կապանում ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով քննադատություններին, թե ինչու է վարչապետը կառավարության նիստում 15 րոպե խոսում զուգարաններից, Փաշինյանն ասել է․

«Շատ ճիշտ է, որ խոսում է, որովհետև դա կարևորագույն քաղաքակրթական հարց է»։

 Վարչապետը հիշել է իր պապական տունը, որտեղ զուգարանը դրսում էր․

«Զուգարանը տնից հեռու էր հարյուր քանի մետր, զուգարանը մի երևույթ էր, որ տուն կառուցելու համար փող էիր ծախսում, բայց զուգարանի համար հարևանիդ էիր կանչում տեղը փոսով երկու հատ տախտակ էիր սարքում»։

Տեսանյութեր

Live

Լրահոս