Շին-Կիոկուշինը Հայաստանում կրթում է առողջ սերունդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա Շին-Կիոկուշին կարատեի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու է ավելի քան 160 մարզիկ: Շին-Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Արմեն Քսպոյանը 24News- ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այս մարտարվեստը կրթում է առողջ սերունդ: Նա խոսել է նաև Հայաստանում և աշխարհում առաջիկայում կայանալիք առաջնությունների մասին: